«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրները պահանջել են Հորմուզի նեղուցով նավարկության ազատության անհապաղ և լիարժեք վերականգնում և հայտարարել են այդ նպատակով ջանքերն ակտիվացնելու իրենց մտադրության մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդների հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում անհապաղ և լիարժեք վերականգնել Հորմուզի նեղուցում նավարկության իրավունքներն ու սկզբունքները և հայտնում ենք մեր վճռականությունը կրկնապատկելու մեր համատեղ ջանքերը՝ այս նպատակին հասնելու համար», -ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է G7-ի առաջնորդների առցանց հանդիպումից հետո։









