ՀՀ կառավարությունը Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ է նախատեսել Գյումրիում և Հայաստանի այլ քաղաքներում։ Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Գլխավոր միջոցառումներից մեկը կանցկացվի սեպտեմբերի 20-ին Գյումրու Թատերական հրապարակում։ Տոնական համերգային ծրագիրը կմեկնարկի ժամը 19։30-ին։
Համերգին ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Ազգային ակադեմիական երգչախումբը, ինչպես նաև հայտնի արտիստներ։
Միջոցառումը կավարտվի հրավառությամբ։
Տոնական միջոցառումները նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին։









