Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների ընթացքում ակտիվորեն առաջարկել են իրենց ծառայությունները՝ նպաստելու Ուկրաինայի հարցով կարգավորմանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկկողմ շփումների ընթացքում Մոդին և Սին մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Ուկրաինայում կարգավորման հարցի նկատմամբ և ակտիվորեն առաջարկեցին իրենց միջնորդական ծառայությունները՝ խնդրի լուծումը գտնելուն աջակցելու համար», – ասել է նա։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ Պուտինը ողջունել է այդ պատրաստակամությունը և մանրամասն տեղեկություններ տրամադրել իրավիճակի վերաբերյալ։









