Այս կառավարությունը կրկնում է 1918-1920 թվականների կառավարության սխալները
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․
«ԱԺ գործող նախագահն ասում է, որ Արարատը մենք կորցրեցինք Դաշնակցության կառավարման ժամանակաշրջանում։
Ճիշտ է ասում, բայց մոռանում է ավելացնել, որ Դաշնակցությունն Անտանտի` Բրիտանիայի և Ֆրանսիայի կրտսեր դաշնակիցն էր, ընդդեմ Սովետական Ռուսաստանի ու քեմալական Թուրքիայի, հավատալով Սևրի խոստումներին։
Որն է դասը` հարաբերությունները պետք է կառուցել տարածաշրջանային տերությունների, այլ ոչ թե տարածաշրջանից դուրս գտնվող “խոպան” եկած երկրների հետ։
Այս կառավարությունը նույնությամբ կրկնում է 1918-2920 թվականների կառավարության սխալները»։