Foto

ԲՐԻԿՍ-ի երկրները պայմանավորվել են վարակիչ հիվանդությունների բռնկումների արձագանքման համակարգ ստեղծել

ԲՐԻԿՍ-ի երկրները պայմանավորվել են վարակիչ հիվանդությունների բռնկումներին արձագանքելու միասնական համակարգ ստեղծել։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպման ընթացքում մշակվել են նաև աղետների ռիսկերի վաղ նախազգուշացման ուղեցույցներ։

Բացի այդ, երկրներն առաջարկել են ստեղծել հատուկ հիմնադրամ՝ նորարարական ոլորտի ստարտափներին աջակցելու համար։

Մոդիի մյուս հայտարարություններից՝

  • ԲՐԻԿՍ-ում ստեղծվել է առաջադեմ տեխնոլոգիաների կենտրոն, որը կնպաստի էներգետիկ համակարգերի հուսալիության բարձրացմանը։
  • Գլոբալ հարավի երկրներն ավելի են վստահում ԲՐԻԿՍ-ին, քանի որ, ըստ Մոդիի, իրենց ձայնը լսելի է կազմակերպությունում։