Foto

Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չեղարկել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ամրագրված՝ ժողովրդին, պետական մարմիններին և պաշտոնատար անձանց արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերով ողջ կյանքի ընթացքում դիմելու իրավունքը։ Համապատասխան փոփոխությունները կատարվել են Ղազախստանի 2020–2030 թվականների արտաքին քաղաքականության հայեցակարգում, հաղորդում է Nur.kz.