«Այսօր 18 արդարներից գնդապետ Միհրան Մախսուդյանի ծննդյան տարեդարձն է, ով Հայրենիքի պաշտպանության ճանապարհ անցած լինելով, ապօրինաբար դատվում է իր ազատագրածն ու պաշտպանածը պաշտպանելու համար:
Ասեմ նաև, որ մեր ամբողջ պայքարի ընթացքին դատական գործընթացներով է անցել նաև իր որդին՝ Վահագնը և ամբողջ ընտանիքը:
Այսուհանդերձ, հայ զինվորականին վայել կեցվածքով նա այսօր էլ պայքարում է Հայրենիքի ազատագրության համար, ով Կիրանցից հողերի հանձնման ծրագրի առաջին իսկ օրերից կանգնել է առաջնագծում աննահանջ կերպով:
Գնդապետը ծնունդով Ոսկեպարից է, ով դեռ իր երիտասարդական տարիներից լծված է եղել մեր անվտանգության և ապահովության սրբազան առաքելությանը:
Ծնունդդ շնորհավոր, պարոն գնդապետ, Աստծո զորավոր Աջը պահապան քեզ ու ընտանիքիդ:
Այս բազում զրկանքների դիմաց, ինչպես մաղթել եմ բոլորին, քեզ ևս մաղթում եմ, որ հաջորդ տարի ծնունդդ նշենք միասին և ազատագրված մեր Հայրենիքում, քանզի Հաղթանակն այլընտրանք չունի…»։
Սիրով և աղոթքով՝
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան









