Foto

ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացումը

Օգոստոսի 17-ին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Օլիվիե Ռիշառը:

Զրուցակիցները քննարկել են Աֆրիկյան մայրցամաքում տեղի ունեցող քաղաքական և անվտանգային զարգացումները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև Աֆրիկյան ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման և Աֆրիկայում զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։