Foto

Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մայիսյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia» մակնիշի և «ԳԱԶ 3108» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia»-ն հայտնվել է ծառերի մեջ, իսկ «ԳԱԶ 3108»-ը գլխիվայր, մետաղե ջարդոնի վերածված հայտնվել է երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։