ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 2-ին, Կոտայքի մարզի Գառնի բնակավայրից դեպի Ազատի ջրամբար տանող ճանապարհին «Mercedes G» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը։
Պարզվել է՝ «Nissan X-Trail»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Լուսինե Ա.-ն, «Mercedes G»-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Գոռ Թ.-ն։
Վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Գառնու շտապօգնության բժիշկների օգնության խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել Լուսինե Ա.-ին, իսկ ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Ժորա Հ.-ին, Երևանի բնակիչներ 27-ամյա Արաքս Մ.-ին, 31-ամյա Լուսինե Բ.-ին, 25-ամյա Իլոնա Խ.-ին և 11-ամյա Սոֆյա Բ.-ին տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոցներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









