Foto

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները՝ Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Ռումինիան արդեն իսկ առնվազն 3,1 միլիարդ եվրոյի վնաս են կրել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Financial Times պարբերականը։

Այդ ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Եվրոպական հանձնաժողովի տվյալները, ըստ որոնց՝ ամբողջ ԵՄ-ում հրդեհների և շոգի ալիքների պատճառած վնասի միջին տարեկան արժեքը կազմում է 2,5 միլիարդ եվրո։ Ընդ որում՝ ցուցանիշներն արտացոլում են այրված տարածքները նախկին վիճակի վերադարձնելու ծախսերը՝ հնարավորություն տալով գնահատել դրանց տնտեսական արժեքը։ Մեկ հեկտարի հաշվով միջին ծախսերը (ներառյալ նոր ծառերի տնկումն ու խնամքը) տարբերվում են՝ կախված երկրից, բուսականության տեսակից և անտառի տարիքից։

Financial Times-ի հաղորդմամբ՝ անտառային հրդեհների սեզոնի առաջին երկու ամսվա ընթացքում եվրոպական ընդամենը հինգ երկրում այրվել է մոտ կես միլիոն հեկտար տարածք։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։