Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 3-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Թադևոսյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.
Դավիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է հրամանագրում։