Իրանը հերքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները՝ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ի հետ որևէ երկխոսություն չի ընթանում։ Բացի այդ, նա հավելել է, որ առաջիկա օրերին նախատեսված չէ ընդունել ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչներին կամ իրանական պատվիրակություն ուղարկել այնտեղ։
Բաղային տեղեկացրել է, որ իրանցի բոլոր բանակցողները ներկայումս գտնվում են երկրում։ Միակ բացառությունը արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին է, ով ուխտագնացությամբ գտնվում է Իրաքում և բանակցությունների համար հասանելի չի լինի առնվազն մինչև շաբաթվա վերջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









