ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի որոշմամբ նշանակվել են կառավարության անդամները։ Նախագահի ստորագրած հրամաններից պարզ է դառնում, որ բոլոր նախարարները վերանշանակվել են, բացի մեկ նախարարից՝ Դավիթ Թադևոսյանից։
Այսպես․
Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Սուրեն Պապիկյանը վերանշանակվեց պաշտպանության նախարար։
Արփինե Սարգսյանը վերանշանակվեց Ներքին գործերի նախարար։
Դավիթ Խուդաթյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
Ժաննա Անդրեսայանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:
Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար։
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։
Սրբուհի Գալյանը վերանշանակվել է արդարադատության նախարար։
Անահիտ Ավանեսյանը վերանշանակվել է առողջապահության նախարար։
Արսեն Թորոսյանը վերանշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։









