Foto

Մինչև 17 տարեկան հայ ըմբիշներին տանելու են Բաքու, որ մասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականներին տանելու են Բաքու, որ այնտեղ մասնակցեն աշխարհի առաջնությանը։

Հաղորդագրությունում նշված է․

«Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը»:

Հրապարակել են նաև կազմը, թե ում են տանելու Ադրբեջան։

Ազատ ոճ

51 կգ Մուրադ Ղարիբյան

55 կգ Դավիթ Բալեյան

60 կգ Գրիշա Գևորգյան

65 կգ Էրիկ Պապիկյան

71 կգ Վարուժան Ասլանյան

80 կգ Վաչե Ասլանյան

Ավագ մարզիչ՝ Արշակ Հայրապետյան

Հունահռոմեական ոճ

45 կգ Վազգեն Վարդանյան

48 կգ Արարատ Ավետիսյան

51 կգ Գևորգ Հարությունյան

55 կգ Գեղամ Եղիազարյան

60 կգ Արտուշ Պետրոսյան

65 կգ Վազգեն Մնացականյան

71 կգ Ջանես Նազարյան

80 կգ Վահե Հովեյան

92 կգ Ալեքսան Շալջյան

110 կգ Խաչիկ Խաչատրյան

Ավագ մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան