ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտավորությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանը ևս 4 հոգու է աշխատանքից ազատել։
Ինչպես հաղորդում է «Փաստինֆո»-ն, 2026 թվականի օգոստոսի 3-ից Ռուբինյանի որոշմամբ աշխատանքից կազատվի ԱԺ նախագահի օգնական Կառլեն Գրեյանը, ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից՝ Հովհաննես Նալբանդյանը, ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից՝ Զինա Զալիկյանը, ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից՝ Ահարոն Ներսիսյանը։
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին էլ հանձնարարված է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը։
Նախօրեին Ռուբինյանն ախատանքից ազատել էր նաև Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին։ Այսպիսով կարելի է արձանագրել, որ Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից։









