Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, հարցում է ուղարկել Թուրքիայի առողջապահության նախարարություն՝ այդ երկրում հանգստացող ռուս զբոսաշրջիկների մոտ Կոքսակի վիրուսի հայտնաբերման կապակցությամբ։
«Թուրքիայի Բելեք քաղաքում գտնվող «IC Santai Family Resort» հյուրանոցում ռուս զբոսաշրջիկների (այդ թվում՝ երեխաների) շրջանում Կոքսակի վիրուսով վարակման դեպքերի վերաբերյալ հաղորդումներից հետո Թուրքիայի առողջապահության նախարարություն ենք ուղարկել պաշտոնական հարցում՝ պահանջելով ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները և տալ համաճարակաբանական իրավիճակի հնարավոր վատթարացման ռիսկերի գնահատում»,- նշված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հայտարարությունում։
Կառույցը նաև հորդորել է Թուրքիայում հանգստացող ՌԴ քաղաքացիներին՝ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ Կոքսակի վիրուսով չվարակվելու համար՝ հաճախ ու մանրակրկիտ լվացվել՝ օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուղց հետո, օգտագործել միայն շշալցված կամ եռացրած ջուր, լողավազաններում լողալիս խուսափել ջուր կուլ տալուց և այլն։









