Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց: Դատարանը կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը՝ արգելելով Վազգենին հրապարակային խոսքը:
Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ: Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էին։









