Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ տեղի է ունենալու նախընտրական առաջին` «Հայաստանն ընտրում է» բանավեճը։
«Բանավեճի հրավերը ստացած քաղաքական բոլոր ուժերից այսօր մասնակցելու են հետևյալ ուժերի թեկնածուները.
1 - Ռեֆորմիստների կուսակցություն - Նատալյա Սաղիյան,
2 - «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն - Միքայել Նահապետյան,
3 - «Ուժեղ Հայաստան» դաշինք - Էդգար Ղազարյան,
4 - Հայաստանի շնորհապետական կուսակցություն - Արկադի Մեհրաբյան,
5 - «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն - Նարինե Արամյան,
6 - «Միասնության թևեր» կուսակցություն - Դավիթ Անանյան,
7 - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - Արման Աբովյան,
8 - «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - Արմենուհի Սախոյան,
9 - Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն - Հմայակ Հովհաննիսյան,
10 - Հայ ազգային կոնգրես կուսակցություն - Արամ Մանուկյան,
11 - «Հանրապետություն» կուսակցություն - Անի Խաչատրյան,
12 - Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն - Արգիշտ Թադևոսյան,
14 - «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Արթուր Բերբերյան,
16 - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - Ալեն Սիմոնյան,
17. «Հայաստան» դաշինք - Աննա Գրիգորյան
18 - «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն - Ռուբեն Մեհրաբյան,
19 - «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - Գևորգ Գորգիսյան։
Հայաստանն ընտրում է. այսօր` 21։00-ից, ուղիղ, Առաջինով»,-ասված է հայտարարության մեջ։









