Foto

«Նոա» ՖԱ–ն ներկայացրել է մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը․ բացումը՝ նոր մրցաշրջանում

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Նոա» ՖԱ–ն ներկայացրել է մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը՝ ներկայումս կառուցվող գերժամանակակից կառույց, որը միտված է ֆուտբոլային տաղանդների հաջորդ սերնդի կրթմանն ու զարգացմանը։


Ֆուտբոլային կառույցն իր մեջ ներառելու է 15 ժամանակակից հանդերձարան՝ խաղերին և մարզումներին պրոֆեսիոնալ մակարդակով նախապատրաստվելու համար, ինչպես նաև հատուկ նախատեսված լսարաններ և վերլուծության սենյակներ՝ թիմերի կրթությունն ու ռազմավարական աճն ապահովելու նպատակով։


Մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացումը նախատեսված է նոր մրցաշրջանում։