Հայաստանը պետք է շարժվի դեպի Եվրամիության (ԵՄ) հետ մերձեցում ոչ թե Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հաշվին, այլ իր սեփական հաշվին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս կա մեծ հարց. դեպի Եվրամիություն շարժվելիս, որը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների հաշվին։ Այսինքն՝ այն պետք է դա անի իր սեփական հաշվին», – լրագրողներին ասել է Պեսկովը։









