ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն հենց նոր են տեղեկացրել Ռումինիայում անօդաչու թռչող սարքերի հետ կապված իրավիճակի մասին։
Նա նշել է, որ ոչ ոք չի կարող հաստատել անօդաչու թռչող սարքի ծագումը, քանի դեռ բեկորները չեն ուսումնասիրվել։ Նա նշել է, որ Ռումինիայում տեղի ունեցած միջադեպը, ամենայն հավանականությամբ, կապված է եղել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ։
«ԱԹՍ-ն, որը հսկվում էր ռադարի կողմից Գալաց քաղաքի հարավային մասում, ներխուժել է Ռումինիայի օդային տարածք և բախվել բնակելի շենքի տանիքին, ինչից հետո հրդեհ է բռնկվել»,- հայտնել են Ռումինիայի ՊՆ-ից։









