Մենք հարգում ենք հայ ժողովրդի ընտրությունը։ Եթե հայ ժողովուրդը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից և ընտրի Եվրամիությունը, չենք կարող դեմ լինել, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրները Հայաստանին ուղղված իրենց հայտարարության մեջ նշել են, որ շարունակելու են աջակցել Հայաստանին՝ անկախ ընտրությունից, բայց այդ ընտրությունը պետք է կատարի միայն հայ ժողովուրդը։









