Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կիսվել է ակումբի նպատակների և առաջիկա անելիքների մասին իր մտքերով։
«Չգիտեմ, թե ինչ էր կատարվում Պեպ Գվարդիոլայի ժամանակներում, բայց ես այստեղ հիանալի ժամանակ եմ անցկացնում, և մենք շարունակում ենք մեր ուղին: Մենք արդեն նվաճել ենք 5 տիտղոս, բայց ծարավ ենք ավելիին: Մենք պետք է կատարելագործվենք. հենց դրա վրա ենք կենտրոնացած: Սա է ակումբի ապագան:
Ես 100 տոկոսով նվիրված եմ տիտղոսներ նվաճելու գաղափարին, և մենք քրտնաջան կաշխատենք Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Դա մեր նպատակն է: Ես 100 տոկոսով մոտիվացված եմ Լա լիգայում երրորդ անընդմեջ չեմպիոնությունը տոնելու համար։ Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը. սա է հիմնական խնդիրը։ Մենք մեր բոլոր ուժերը կներդնենք դրան հասնելու համար:
Այլ ակումբներ նույնպես կցանկանան հաղթել Լա լիգայում, բայց մեզ համար ևս դա առաջնահերթ խնդիր է»,- Ֆլիկի խոսքն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետի գլխավորությամբ «Բարսելոնան» արդեն երկու անգամ անընդմեջ նվաճել է Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը:









