Foto

«Լանսը» հաղթեց «Նիցցային» և առաջին անգամ նվաճեց Ֆրանսիայի գավաթը

«Լանսը» դարձավ ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի 2025/26 մրցաշրջանի խաղարկության հաղթող։

Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում կայացած եզրափակիչում «կարմրաոսկեգույնները» 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարան «Նիցցայի» նկատմամբ։

Հաղթողների կազմում գոլերի հեղինակ դարձան Ֆլորիան Թովենը, Օդսոն Էդուարն ու Աբդալա Սիման։ «Նիցցայի» հեղինակության միակ գնդակն իր ակտիվում գրանցեց Ջիբրիլ Կուլիբալին։

Նշենք, որ «Լանսն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Ֆրանսիայի գավաթը։ Մինչ այս թիմը երեք անգամ հասել էր մրցաշարի եզրափակիչ (1947/48, 1974/75, 1997/98), սակայն բոլոր դեպքերում պարտություն էր կրել։

Հավելենք, որ այս մրցաշարում տիտղոսների քանակով բացարձակ ռեկորդակիրը ՊՍԺ-ն է՝ 16 գավաթով։ Երկրորդ տեղում «Մարսելն» է (10 տիտղոս), իսկ «Նիցցան» պատվավոր մրցանակին տիրացել է երեք անգամ։