Երկիրը փորձադաշտ մի՛ սարքեք, երկիրը «տրինաժոր» չէ, որի վրա սովորեք ընկնել-ելնելով: Դալարիկում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումները, որոնք կիրառվեցին վերջին օրերին, ուղիղ հարված են հասցնելու մեր տնտեսությանը։
Մենք ամիսներ շարունակ զգուշացնում ենք` խելքներդ հավաքեք, լեզվիդ մի՛ տվեք. մեծ երկրների հետ, որտեղ ունեք շուկա, հակասության մեջ մի՛ մտեք։ Մեծ երկրների հակասության մեջ հայտնվելը խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար։ Հիմա այդ խնդիրներին առերեսվում են, ասում են` ընդդիմությունն է մեղավոր։
Ընդդիմությո՞ւնն է Զելենսկուն հրավիրել Հայաստան ու այդ հիմար հայտարարություններն արել Հայաստանի տարածքից, կամ ընդդիմությո՞ւնն է արտաքին քաղաքականության մեջ քայլեր անում, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ»։









