«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է Մոհամեդ Սալահի վերջին հայտարարությունները «Լիվերպուլի» խաղի վերաբերյալ։
Ավելի վաղ եգիպտոսցի հարձակվողը սոցցանցերի իր էջում գրել էր, որ «Լիվերպուլն» անհրաժեշտ է վերադարձնել իր «հարձակողական ինքնությունը», քանի որ մրցակիցներն այլևս չեն վախենում թիմից։
«Առնե Սլոտի փոխարեն ես կիրակի օրը Սալահին նույնիսկ մարզադաշտի մոտ չէի թողնի։ Ըստ էության, նա նռնակ նետեց՝ բացահայտ հայտարարելով, որ չի հավատում մարզչին»,- Ռունիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Սալահն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «Լիվերպուլից», սակայն նրա ապագան դեռևս անորոշ է մնում։
Նա մերսիսայդյան ակումբի կազմում անցկացրել է 9 տարի՝ թիմ տեղափոխվելով դեռևս 2017 թվականին՝ Յուրգեն Կլոպի գլխավորության օրոք։









