Foto

Գերմանիան թույլատրել է ռшզմական գործողությունները Հորմուզի նեղուցում․ Մերց

Գերմանիան թույլատրել է ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։

«Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը լուրջ վնաս է հասցնում։ Հետևաբար, մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ նավարկության ազատությունը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, Գերմանիան նույնպես պատրաստ կլինի տրամադրել ռազմական կարողություններ դրա համար։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, Իրանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», - ասաց Գերմանիայի կանցլեր Մերցը։