Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում ստացված հիմնավոր տեղեկությունների հիման վրա, Երևան քաղաքի քննչական վարչության հետ համագործակցությամբ, դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում։









