Foto

ՀԱՊԿ․ միասին՝ հանուն միջազգային խաղաղության և կայունության ամրապնդում

Վիեննայի Հոֆբուրգ պալատում (Ավստրիա), ԵԱՀԿ-ի անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի շրջանակում, տեղի է ունեցել միջազգային «կլոր սեղան»՝ «ՀԱՊԿ․ միասին՝ հանուն միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման» թեմայով։

Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի և ԵԱՀԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ Վիեննայում, ԵԱՀԿ քարտուղարության և ՄԱԿ-ի վիեննական գրասենյակի ներկայացուցիչներ, ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ներ, ինչպես նաև անկախ փորձագետներ։

Բանավեճը բացելով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը մասնակիցներին տեղեկացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների և դրա առջև ծառացած խնդիրների մասին։

«Կլոր սեղանի» ընթացքում ներկայացվել են ելույթներ՝ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի և խաղաղապահ գործունեության թեմաներով։ Դրանք պարունակել են սպառիչ տեղեկատվություն կազմակերպության կառուցվածքի և ձևավորման սկզբունքների, ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության իրավական հիմքերի, ինչպես նաև Եվրասիայում միջազգային անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հիմնական ուղղությունների վերաբերյալ։

Քննարկման մասնակիցները վստահություն են հայտնել, որ միջոցառումը նոր խթան կհաղորդի եվրասիական մայրցամաքում գործող տարածաշրջանային կառույցների համագործակցությանը՝ հանուն խաղաղության և կայունության։