Foto

Գյումրիում բшխվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրшվոր

Երեկ՝ մայիսի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Վազգեն Սարգսյան փողոցի 1/27 հասցեի դիմաց, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Ժան Է․-ի վարած «BMW» մակնիշի, 63-ամյա Սամվել Գ․-ի վարած «GAZ-3110» մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Իլյա Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 51-ամյա Բենիամին Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ժան Է․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։