Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ մայիսի 8-ից 11-ը․ բացահայտվել է 296 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
87 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
27 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
22 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
19 դեպք՝ խարդախության,
18 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
13 դեպք՝ հոգեկան ներգործության,
12 դեպք՝ սառը զենք կրելու,
9 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
8 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
5 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
4-ական դեպք՝ խուլիգանութան, շորթման,
3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, գույքին տիրանալու, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունները չկատարելու։
Բացահայտվել են մարդու առևանգման, կաշառք տալու, ստանալու միջնորդության, ավազակության, պետական ունեցվածքի գողության, խոշտանգման, պաշտոնատար անձի ծառայողական գործուեությանը միջամտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, հողը փչացնելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, խտրականության, ինքիրավչության, հետամտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 9 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 39 ավտովթար․1 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։









