Համոզված եմ, որ ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների 65 և ավելի տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչու եմ համոզված, որովհետև ես տեսնում եմ իրական մարդկանց։ Իմիջիայլոց, շատերն էս ընթացքում վիդեոզանգով կապ հաստատեցին իրենց հարազատների միջոցով, ասացին, որ պատրաստվում են գալ և քվեարկել ՔՊ-ի օգտին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։









