Foto

Վեդիում մանկապղծության դեպքով երրորդ անձը ևս կալանավորվել է երկու ամսով

Վեդիում մանկապղծության դեպքով երրորդ անձը ևս կալանավորվել է երկու ամսով։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում մանկապղծության դեպքով քրեական վարույթի նախաքննության ընթացքում երրորդ անձի՝ Վարդգես Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։

Հիշեցնենք՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքով երկու անձ կալանավորվել է։ Երկուսին էլ 2 ամսով են կալանավորել։