Foto

Համաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ, մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք. Փաշինյանը՝ Պուտինին

Մինչ այն պահը, երբ ընտրություն կատարելու հնարավորություն չի լինի դե յուրե և դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնելու․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը:

«Ես համաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ, որովհետև ես ԱԺ-ում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերույթունները շփոթում ենք ամուսնության հետ: ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ: Մենք ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ ենք, ինչպես՝ մյուսները, քանի մենք դեռ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումներին»,- արձագանքեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ քան դեռ ԵԱՏՄ-ից դուրս գալու  անհրաժեշտություն չի առաջացել, չեն պատրաստվում այդ հարցը դնել հանրաքվեի:

Ըստ Փաշինյանի՝ դրա անհրաժեշտությունը չկա, իսկ իրենք հարգանքով են վերաբերվում ԵԱՏՄ գործընկերներին:

Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծեց, որ նպատակ չունեն վնասելու ՌԴ-ի շահերը:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր՝ «պաշտոնական Երևանը պետք է որքան հնարավոր է՝ շուտ կողմնորոշվի՝ ԵՄ-ի՞ն է անդամակցում, թե՞ մնում է ԵԱՏՄ անդամ, այդ դեպքում է հնարավոր բարեկիրթ եղանակով «ամուսնալուծությունը»։