Foto

Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար

Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքով տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալվել է քույրերի հորեղբայրը:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը 24News-ին ասաց, որ երկու օր առաջ է ձերբակալվել: Ըստ փաստաբանի` ձերբակալելու հիմք է հանդիսացել հատկապես ոստիկաններից մեկի հետ տեղի ունեցած միջադեպը:

Այս պահին մեղադրանք դեռ առաջադրված չէ:

Նշենք, որ նա նաև դանակի մի քանի հարված էր հասցրել բռնաբարության մեջ կասկածվողներից մեկին: Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 16-ին:

Հասմիկ Սարգսյան