Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՉԹՕ-ների/ՉԲՕ-ների (Չպարզված թռչող օբյեկտների) վերաբերյալ փաստաթղթերի առաջին փաթեթը։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այժմ մարդիկ կարող են ինքնուրույն որոշել, թե իրականում ինչ է կատարվում։ Զվարճացեք և հաճույք ստացեք»։
Պենտագոնի կայքում տեղադրվել են տասնյակ լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև տեքստային փաստաթղթեր։ Պենտագոնը ընդգծել է, որ այս նյութերը «ներկայացնում են չբացահայտված դեպքեր» և որ ամերիկյան իշխանությունները չեն կարողանում «որոշակի եզրահանգման գան դիտարկվող երևույթների բնույթի վերաբերյալ»։









