Foto

Ինչո՞վ է պայմանավորված Երևանի օդում ռազմական կործանիչ ինքնաթիռների առկայությունը

Այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի օդում քաղաքացիները նկատել են ռազմական կործանիչ ինքնաթիռներ, ինչը որոշների մոտ անհանգստություն և տարակուսանք է առաջացրել։ Քաղաքացիները քննարկում էին, թե ինչով է պայմանավորված ռազմական ավիացիայի ներկայությունը մայրաքաղաքի օդային տարածքում։

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով ArmLur.am-ը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ իրականացվում են ուսումնական պլանային թռիչքներ և անհանգստության որևէ առիթ չկա։