Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը կմասնակցեն Հաղթանակի օրվա տոնակատարություններին Մոսկվայում, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։
Նա հավելել է, որ Պուտինը այսօր կհանդիպի Լուկաշենկոյի, Տոկաևի և Միրզիյոևի հետ՝ բարեկամական ճաշի ժամանակ, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա։









