Մայիսի 7-ին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը Մոսկվա քաղաքում, ՀԱՊԿ-ի Միավորված շտաբի բազայում, անցկացրել է աշխատանքային հանդիպում, որը նպատակ ուներ կատարելագործել ճգնաժամային արձագանքման և փորձագիտական փոխգործակցության հարցերը։
Միջոցառման ընթացքում ՀԱՊԿ-ի Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը կազմակերպության ղեկավարին տեղեկացրել է ճգնաժամային արձագանքման համակարգի հետագա կատարելագործման առաջարկվող ուղղությունների մասին։
Մանրամասն քննարկվել են Ճգնաժամային արձագանքման կենտրոնի համագործակցության հարցերը միջազգային կազմակերպությունների կառույցների հետ, գործառնական խմբերի աշխատանքի ալգորիթմը, ինչպես նաև ՀԱՊԿ մարմիններին առաջարկությունների պատրաստման մեխանիզմը՝ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման (կարգավորման) վերաբերյալ որոշումներ ընդունելու համար։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կոլեկտիվ անվտանգության համակարգման և ամրապնդման համար նախատեսված փորձագիտական-վերլուծական հարթակի եզակի հնարավորությունների քննարկմանը, որը թույլ է տալիս մոդելավորել և կանխատեսել իրավիճակների զարգացման սցենարները, գնահատել ռիսկերը, ինչպես նաև մշակել ռիսկերի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ։









