Շիրակի մարզի գումարտակի պարեկները մայիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մեքենա: Պարզվել է, որ առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը չի համապատասխանում սահմանված չափանիշներին:
Վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով 25-ամյա վարորդը պարեկներին առաջարկել է գումար։
Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին, իսկ տրանսպորտային միջոցը՝ հատուկ պահպանվող տարածք:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։









