Foto

Ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն․ իրազեկում

Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կարող են իրականացնել mcs-citizenship.am հարթակի միջոցով։

Թվային հարթակը ստեղծված է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար և հասանելի։

Փախստականների համար ծառայությունն անվճար է։

Դիմումը հաստատվելուց հետո հնարավոր է ընտրել այցելության օրը, վայրը և ժամը։

Այցի ընթացքում կստուգվեն ներկայացված տվյալների ճշտությունն ու փաստաթղթերի վավերականությունը։

ՀՀ քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է և հասանելի՝ ցանկացած վայրից, ցանկացած պահի։