Օմանի ծոցի շրջանում իրանական քաղաքացիական նավին ԱՄՆ-ի հասցրած գիշերային հարվածի հետևանքով առնվազն 10 իրանցի նավաստի վիրավորվել է, 5-ը՝ անհետ կորել։ Այս մասին հայտնել է Մինաբ շրջանի ղեկավար Մոհամմադ Ռադմեհրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անցած գիշեր Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի ջրերում ամերիկացիների ագրեսիվ գործողությունների ընթացքում բեռնատար նավը ենթարկվել է հարձակման և հրդեհվել Մինաբ շրջանի մոտակայքում: 10 վիրավոր նավաստիներ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ քննչական մարմինները փորձում են պարզել մնացած նավաստիների վիճակը»,- ասել է Ռասմեհրը:
Ընդհանուր առմամբ, ինչպես պարզաբանել է Ռադմեհրը, նավում եղել է անձնակազմի 15 անդամ:









