Foto

ՀՊԼ. «Վանը» տանը պարտության մատնեց «Շիրակին»

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ հետնապահ Գյումրու «Շիրակի» նկատմամբ (1-0):

​Հանդիպման միակ և հաղթական գոլը երկրորդ խաղակեսում՝ 72-րդ րոպեին, հեղինակեց Էմեկա Մադուկան։

​Այս հաղթանակից հետո չարենցավանյան ակումբը վաստակած միավորների քանակը հասցրեց 31-ի`շարունակելով զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Գյումրու «Շիրակը» 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։