Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն մայիսի 7-ին հյուրընկալել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դե Ռուվերին․ վերջինս ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ նաև մասնակցել է պարեկության։
Գրված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։
«Պարոն Դե Ռուվերն իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կողմից կատարված կարևոր աշխատանքի առնչությամբ և շնորհակալություն է հայտնել առաքելության ղեկավարին, առաքելության բելգիացի և մնացած բոլոր անդամներին՝ նվիրված ծառայության և հանձնառության համար»,- նշված է գրառման մեջ։









