Foto

Վեդիում սեռական բռնության ենթարկված 17-ամյա աղջիկը երեկ հարցաքննվել է, պնդել այն ամենն, ինչ իր հետ տեղի է ունեցել

Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբայրը տեսել է, որ պետական մարմիններից պաշտպանություն չի գտնում, ինքն է որոշել մանկապիղծների նկատմամբ դատաստան տեսնել, հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Նա միջին ծանրության մարմնական վնասվածք է հասցրել տղամարդկանցից մեկին՝ Դավիթ Այնազյանին։

«Փետրվարին և ապրիլին հարուցված վարույթներով մինչև այժմ 3 հոգին էլ վկայի կարգավիճակում են։

17-ամյա աղջիկը երեկ հարցաքննվել է, պնդել այն ամենն, ինչ իր հետ տեղի է ունեցել»,-նշեց Էլբակյանը։