Foto

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին։

Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Կընդունի՞ արդյոք հրավերը Փաշինյանը՝ հայտնի չէ։

Aysor.am-ը վարչապետի մամուլի խոսնակից փորձեց պարզաբանում ստանալ։ Նա, սակայն, չպատասխանեց հեռախոսազանգերին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում հայտարարել էր, որ «վախ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Մոսկվայի Կարմիր հրապարակի վրա»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթը կանցկացվի սովորականի պես։