Foto

Վեդիի մանկապիղծներից մեկը թույն է խմել, տեղափոխվել է հիվանդանոց

Փաստաբանը հստակ ինֆորմացիա չունի՝ մանկապիղծներից մեկն իրո՞ք թույն է խմել. «Չգիտեմ՝ խմել է, թե չէ, միգուցե էդ ինֆորմացիան էլ ճիշտ չի»։

Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանն էր տեղեկացրել, որ տղամարդկանցից մեկը թույն է խմել, տեղափոխվել հիվանդանոց։

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով: