Foto

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային կարգավիճակը բարձրացել է

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին պատերազմից հետո Թեհրանի միջազգային կարգավիճակը բարձրացել է, և, նրա խոսքով, դա ընդունում է նաև Չինաստանը։

Նախարարը նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են պատերազմը և դրա ավարտի ուղիները, բանակցային գործընթացը, Իրանի միջուկային ծրագիրը, պատժամիջոցները, երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակը Հորմուզի նեղուցի շուրջ։

Արաղչիի խոսքով՝ Իրանը ապացուցել է իր հնարավորություններն ու ուժը, ինչը նոր փուլ է բացում այլ երկրների հետ համագործակցության համար։