Foto

ՀՀ-ն վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա, ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ. Մակրոն

Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության ու բարգավաճման ուղին, Հայաստանն ամրապնդել է ժողովրդավարությունը՝ չնայած փորձություններին: Այս մասին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրելուց հետո:

Ֆրանսիայի նախագահի համոզմամբ՝  ՀՀ-ն վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա, ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ:

«Այդ առաջընացը եվրոպական քաղաքականության ոլորտում այս վերջին երկու օրերին ինձ համար ակնհայտ է: Այս ամենը 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, այսինքն՝ կազմակերպել Եվրոպական քաղաքի հանդիպում, կազմակերպել ՀՀ-ԵՄ գագաթնաժողով»,- շեշտեց Մակրոնը: